ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Էջմիածինը ցանկացած ժամանակ իրավասու է բարձրացնել Ղարաբաղի պատկանելության հարցը

Էջմիածինը ցանկացած ժամանակ իրավասու է բարձրացնել Ղարաբաղի պատկանելության հարցը
16.04.2026 | 10:01

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հիշատակեց Թուրքմենչայի պայմանագիրը:

ՈՒ ինձ համար, վերջապես պարզ դարձավ, թե ինչու է Էջմիածինը դարձել վարչապետի աչքի գրողը:

«Շան գլուխը» թաղված է Թուրքմենչայի պայմանագրում ամբոջապես ներառված Քյուրաքչայի պայմանագրի մեջ: Պայմանագիր, որով Ղարաբաղը «մշտնջենապես» անցնում է Ռուսաստանին։

(«Մշտնջենապես» ձևակերպումը վերցված է պայմանագրի 1-ին հոդվածից)։

Բանն այն է, որ պայմանագրի ստորագրման արարողությանը, ռուսական գեներալ Ցիցիանովն իր հետ, որպես վկա, Քյուրաքչայ էր տարել

Թիֆլիսի և Գանձակի հոգևոր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակրին

և մելիք Ջումշուդ Մելիք Շահնազարյանին, որն այդ ժամանակ Վրատանի Գեորգի թագավորի հրամանագրով ներկայիս Շնող գյուղի ու հարակից բնակավայրերի տերն էր։

Իբրահիմ խանն էլ էր իր հետ հայ բերել, որպես պայմանագրի կնքման վկա: Դա Ամարասի Աղվանից կաթողիկոս Իսրայելն էր, Իբրահիմ խանի աջ ձեռքը:

(.... իսկ Գանձասարի կաթողիկոս Սարգիս Հասան Ջալալյանը, արդեն որպես արքեպիսկոպոս ապրում էր Հաղպատում):

Բայց Ցիցիանովը թույլ չտվեց, որ Իսրայել կաթողիկոսը ստորագրի պայմանագրի տակ որպես վկա:

Պայմանագրի տակ կա Էջմիածնի հպատակ Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակրի ստորագրությունը:

Իսկ դա նշանակում է, որ Էջմիածինը ցանկացած ժամանակ իրավասու է բարձրացնել Ղարաբաղի պատկանելության հարցը...

Փակված չհամարել Արցախի էջը....

Փաստորեն Էջմիածնի նման իրավունքը ներվայնացնում է ոմանց թե՛ ներսում, թե՛ դրսում... Այդ ուժերին պետք է Իսրայել կաթողիկոսի նման մեկը, որ անվերապահ ենթարկվի աշխարհիկ իշխանությանը կամ որ ավելի վատ է, հրաժարվի 1805 թ․ մայիսի 14 -ին կնքված պայմանագրի տակ դրված վկայի իր իրավասությունից։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ․Գ․

Այս գրառման մեջ երկու անգամ՝ փակագծերում առնված, խորհրդածելու նյութ դրեցի, չնկատվեց... Հարցի ձևով ասեմ, ի՞նչ գործ ունեին մելիք Ջումշուդն ու կաթողիկոս Սարգիսը Շնողում ու Հաղպատում, կամ Մելիք Ֆրիդունը Լոռի բերդում, կամ Սև Աբովը Բոլնիսում, էլ չասեմ մելիք Ղահրամանը, որ իր հպատակներով «անգյուման» կորավ Կախեթի կողմերում..․

Այնպես որ, ուղտն իրեն շատ է բոբիկ տեսել...

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ